Search
Close this search box.

Առանց հանձնաժողովի էլ Փաշինյանը սամանազատում իրականացրել է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Փաստացի ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարց է համարել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, քննակումն էլ թողել է ՍԴ-ի կողմից հաստատելուց հետո։ Բայց զավեշտը
այստեղ չի ավարտվում։ Փաստացի առանց այդ հանձաժողովի Փաշինյանը արդեն սկսել ու ավարտել է Տավուշի սահմանազատոմը։