ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի.
Հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին քաղաքացի Գ.Մ.-ի կողմից ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։
Հիշեցում. Ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000դր. չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000դր. չափով։
Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000դր, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 դր.»։
 
								



