Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է «շնորհակալություն» հայտնի Միացյալ Նահանգներին առատաձեռնության համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Առանց նրա, ո՛չ նա, ո՛չ Ուկրաինան չէին լինի», — հավելել է նա։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ ԶԼՄ-ներում Թրամփի հասցեին հրապարակային քննադատությունը ներկայիս [ԱՄՆ] վարչակազմի հետ շփվելու տգեղ ձև է, գրում է Daily Mail-ը։
Նա ընդգծել է, որ Թրամփի դիրքորոշումը հիմնված չէ Ռուսաստանի «ապատեղեկատվության» վրա, ինչպես պնդում էր Զելենսկին։
«Թրամփը, կարծում եմ, շատ լավ է հասկանում աշխարհաքաղաքականությունը և ունի շատ ամուր դիրքեր, որոնք ամուր են եղել շատ երկար ժամանակ»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով, Զելենսկին «վատ խորհուրդներ» է ստացել Թրամփի և նրա ժողովրդի հետ շփվելու վերաբերյալ, և վերջին երեք տարիների ընթացքում ուղեղը լվացվել է՝ հավատալու համար, որ ինչ էլ որ նա անի, ճիշտ կլինի: