Առաջին րոպեներին կհասկանամ՝ հաջո՞ղ կլինի, թե՞ ոչ. Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Այսօր Ալյասկայում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դա կլինի երկու երկրի ղեկավարների միջև առաջին անձնական հանդիպումը 2021 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը Ժնևում հանդիպել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի հետ։

Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինը կլինի առաջին ռուս առաջնորդը, որը կայցելի Ալյասկա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առաջին մի քանի րոպեից կկարողանա հասկանալ՝ արդյոք այն հաջող կլինի՞, և կհաջողվի՞ արդյոք մոտ ապագայում խաղաղություն հաստատել։

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ եթե հանդիպումը անհաջող լինի, այն շատ արագ կավարտվի, իսկ եթե այն հաջող անցնի, ապա մենք մոտ ապագայում խաղաղության կհասնենք։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահը, ռուսական կողմը, բանակցությունների փոխարեն, կկենտրոնանար ամբողջ Ուկրաինան գրավելու վրա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։