Առաջին նախագահն ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն. Արուսյակ Ջուլհակյան

Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու: Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Մնացածն առաջին նախագահին բնորոշ մաղձ է և մինչև վերջերս ոչ այնքան բնորոշ լոլոներ: Եվ ուրիշ ոչինչ»։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր գրառում էր արել, նշելով, թե «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։