Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է. բայց առաջին հայացքից. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է․

«Եւս մեկ հարված Բանակին

Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։

Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։

Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։ Բայց առաջին հայացքից։ Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։

Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։