Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է․
ԲՈԼՈՐ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Սիրելի՛ երիտասարդներ,
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով։
Պարոն Ծառուկյանին ուղղված ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել՝
📧 [email protected] էլ. հասցեով կամ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության սոցիալական էջերին՝
➡ Instagram https://www.instagram.com/proposal_for_armenia/
➡ Facebook https://www.facebook.com/ProposalForArmenia
Ձեզանից շատերը հնարավորություն կունենան անձամբ մասնակցել հանդիպմանն ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։
❤️ Սիրով սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը։




