«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։
Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։
Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի տեսլականը և նրա ծրագրերը տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Առաջին խոշոր հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։ Հետևե՛ք մեզ:




