«Առաջիկա 5 տարիներին ջերմաստիճանը կշարունակի մնալ ռեկորդային մակարդակի վրա»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաձայն գլոբալ կլիմայի կանխատեսումների՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ջերմաստիճանը կշարունակի մնալ ռեկորդային կամ ռեկորդին մոտ մակարդակի վրա
Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի՝ առաջիկա հինգ տարիներին կանխատեսվում է, որ գլոբալ ջերմաստիճանը կմնա ռեկորդային կամ ռեկորդին մոտ, ինչը կավելացնի կլիմայական ռիսկերը և ազդեցությունը հասարակության, տնտեսության և կայուն զարգացման վրա։
Հիմնական ուղերձները՝
* Հաջորդ հինգ տարիներից առնվազն մեկը կարող է դառնալ պատմության մեջ ամենատաք տարին՝
* 2024-ը գերազանցելու հավանականությունը՝ 80%
* Օդի միջին ջերմաստիճանը 86 % հավանականությամբ կլինի ավելի քան +1.5 °C՝ համեմատած 1850–1900 թթ․ միջինի հետ
* 2025–2029 թթ․ հնգամյա միջին ջերմաստիճանը +1.5 °C-ից բարձր լինելու հավանականությունը՝ 70 %
* Երկարաժամկետ (տասնամյակի միջինով) տաքացումը դեռ մնում է 1.5 °C-ից ցածր
* Արկտիկայում տաքացման տեմպերը կշարունակեն գերազանցել գլոբալ միջինը
* Տեղումների բնույթը կցուցաբերի խիստ տարբերություններ տարածաշրջանների միջև»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։