ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմադիրներին ուղղված երեկվա ռեպլիկին, առաջարկեց ԱԺ նախագահին ներողություն խնդրել․ «Երեկ երեկոյան հերթական անգամ թույլ տվեցիք անթույլատրելի արարք։ Այս էլ որերորդ դեպքն է՝ ռեպլիկներ եք անում, որոնք հարիր չեն ԱԺ-ին և ԱԺ նախագահին։ Առաջարկում եմ ներողություն խնդրել այդ պահվածքի համար, որպեսզի հետագա զարգացումներ չլինեն և հասարակությունն ի վերջո հասկան, որ ԱԺ-ն իրենց ներկայացուցչության բարձրագույն մարմինն է, այլ ոչ թե փողոցային բարքերով շարժվող կառույց»,- ասաց Մինասյանը։
Ալեն Սիմոնյանը ձևացրեց, որ չի լսում, շարունակեց նիստը վարել։ Երբ Մինասյանը կրկին պնդեց, որ ԱԺ-ում փողոցային բարքերն անթույլատրելի են, ասաց, որ ելույթով կպատասխանի։