Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բանտում պահվող և ակնհայտ խախտումներով ընթացող դատավարական պրոցեսը Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկատմամբ խոշտանգման դրսևորում է, որն անհրաժեշտ է բարձրաձայնել միջազգային բոլոր ատյաններում: Ընդ որում, սա ոչ թե դատավարություն է անհատ գործիչների, այլ Էթնիկ զտման արդյունքում դատարկված Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ, որն, ի դեպ, միջազգային իրավունք է:
Չգիտեմ, ճիշտն ասած, թե պետական մակարդակով ինչպես է բանակցվում գերիների ազատ արձակման հարցը, հատկապես խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի համատեքստում, սակայն, առաջարկում եմ բազմալեզու ստորագրահավաքներով և նամակներով դարձյալ ողողել միջազգային ատյանները:
Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց պատրաստ եմ միանալ ցանկացած նման նախաձեռնության»: