Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է.

«Չէի ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։

«Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում՝ վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։

Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե։

Եվ խնդրում եմ (եթե իհարկե գաղափարը կարևորում եք), մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։