«Առաջարկում եմ 3 քայլ, թե ինչպես հասնել իշխանափոխության»․ Նարեկ Կարապետյան

«Այսօր սկսում ենք Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը»,- այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ իր ելույթի մեկնարկին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Առաջարկում եմ 3 քայլ, թե ինչպես խաղաղ հասնել իշխանափոխության, ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Պետք է պատրաստ լինենք և աշխատենք գնանք դեպի ընտրություններ, հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին․․․ Խոսեք ձեր հարևանների, բարեկամների հետ, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը եթե կարողանա 3 հոգու աչքերը բացել, վստահեցնում եմ՝ մի քանի ամիս հետ իրավիճակը կփոխվի, այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,- նշեց Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում