«Առաջարկ Հայաստանին» նախագիծը մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ․ պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները․ Գագիկ Ծառուկյան

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։ Այն մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ, այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհի մասին է։
Երաշխավորում եմ. նախաձեռնության համակարգող խորհուրդը ոչ մի առաջարկ չի անտեսելու, բոլորը հետաքրքիր գաղափարներն ունենալու են իրենց շարունակությունը՝ դրանով նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։

Ես ինքս պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով: Ցանկացած բնակավայր, որտեղ մարդկանց մոտ կա ինձ հետ հանդիպելու, իրար աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու ցանկություն՝ ես կգամ։

Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։

Գագիկ Ծառուկյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում