Ես սիրում եմ մեր հայրենիքը, սիրում եմ մեր պետությունը, սիրում եմ մեր բոլոր պաշտոնյաներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Սիրել եմ Ռոբերտ Քոչարյանին, որին երբեք չեմ համարել Հայաստանի Հանրապետության նախագահ, սիրել եմ Սերժ Սարգսյանին, որին երբեք չեմ համարել Հայաստանի Հանրապետության նախագահ»,-նշել է նա:
Հարցին՝ իսկ սիրե՞լ է Նիկոլ Փաշինյան, նա պատասխանել է.
«Հիմա այդքան չէ, առաջ հա: Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում»։




