Արփա գետի ափին հայտնաբերվել է նոր հատած ուռենու 40 կոճղ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝ Արփա գետի ափին, Եղեգնաձորի բնակիչ 40-ամյա մի տղամարդ ապօրինի հատել է մեծ քանակությամբ ծառեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկաններն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստացված տեղեկությունները համատեղ իրացրին հունվարի 8-ին։ Նշված վայրում նրանք հայտնաբերեցին նոր հատած ուռենու 40 կոճղ:

40-ամյա տղամարդը հայտնել է, որ նշված ծառերը առանց համապատասխան փաստաթղթի ինքն է հատել դեկտեմբերից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութն օգտագործել է որպես վառելիք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։