Արմինկան նշում է 52-ամյակը

Հայկական շոուբիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, երեկ՝ օգոստոսի 22-ին, նշել է ծննդյան 52-ամյակը: Այս առթիվ ամերիկաբնակ երգչուհին գրառում է արել ու լուսանկար հրապարակել.

«Դե, բարև, 52: Եվս մի հետաքրքիր պտույտ մոլորակի շուրջ ավարտվեց՝ թողնելով ինձ անհաշվելի սիրուն ու օրհնված օրեր:

Ավելի հուսառատ ու ավելի սիրառատ սրտով՝ դիմավորում եմ իմ նոր տարին:

Էս կյանքն ինձ համար ամենամեծ պարգևն է՝ իմ երկրային ճամփորդությունը, որն անցնում եմ սիրով, գոհաբանությմբ ու գնահատանքով:

Իմ ընտանիքի, իմ սիրելի մարդկանց ու ձեր բոլորի սերն իմ ուղեկիցն են, իմ ջերմությունն ու իմաստը՝ ապրելու և ապրեցնելու…»,-գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։