«Արմեն Սարգսյանին uպшնել է մահապարտ աhшբեկիչը»․ ԱԴԾ

Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել էր ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։

Ծառայության տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր ուկրաինական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում դիվերսիայի սցենարը, որի դեպքում թիրախի հետ միասին վերացվում են նաև հանցագործները։

«Նման օրինակներից են Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց ընթացքում զոհվել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո գործող ՌԴ 3 քաղաքացիներ»,- հայտնել է ԱԴԾ-ն։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին։ Սարգսյանն ստացել էր ծանր վնասվածքներ և մահացել վերակենդանացման բաժանմունքում։ Ռումբը պայթել էր, երբ Սարգսյանն անվտանգության աշխատակիցների հետ գտնվում էր մուտքի մոտ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։