Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

րաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկել էր դատավորներ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ընդդիմադիր պատգամավորների բնորոշմամբ քաղաքական հիմքով բոլոր կալանքների դեմ բողոքների մերժումը եղել է Արմեն Դանիելյանի ձեռքով, և որ նա ՔՊ-ի սրտի դատավորն է։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65, Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։