Արմավիրի մարզի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի hրացանով կրակել է 8–ամյա եղբոր ճшկшտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու՝ 8–ամյա Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։