Search
Close this search box.

Արմավիրի բանտում կալանավորներն ու դատապարտյալներն իրար հետևից հացադուլ են հայտարարում. ի՞նչ է կատարվում. Armlur.am

Արմավիրի բանտում մի խումբ դատապարտյալներ 30 օրից ավել գտնվում են հացադուլի մեջ և մեկուսացվել են բանտի կարանտինային մասնաշենքի 1-ին խցում. գրում է ArmLur.am-ը։

Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են՝ Սաֆարյան Արամ Վարուժանի, Թադևոսյան Արման Հակոբի, Բավցյան Բախշի Ռուբիկի, Նազարյան Գեղամ։

Նրանցից մեկի վիճակն, ըստ դատապարտյալների, ծանր է, պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, հարցին լուծում չեն տալիս։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։ Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից:

«Նշված ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկին որևէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Դիմումներ ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին»,- լրատվամիջոցին ասել է Նոնա Նավիկյանը։