«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնաuպան եղել

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ «Ֆակտոր»-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։ Լրատվականը հայտնում է, որ դատապարտյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, պարբերաբար կոտրել է խցի գույքը, ինչի հետևանքով հայտնվել է պատժախցում։ Մի քանի անգամ փորձել են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ, սակայն Ա.Ս-ն կամ տեղում կամ հիվանդանոցում կամովին հրաժարվելու դիմում է գրել։ Քրեակատարողական ծառայությունը հաստատել է տեղեկությունը. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։

Սա մահվան 16-րդ դեպքն է տարեսկզբից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։