«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը փորձել է փախչել. փախուստը կանխելու համար ծառայողը կրшկել է նրա ոտքին

Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։

«Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է ՔԿԾ հաղորդագրությունում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։