Արման Ծառուկյանը բացահայտել է, թե որ տարիքում կարող է ավարտել կարիերան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե երբ է նախատեսում ավարտել մարտիկի իր պրոֆեսիոնալ կարիերան։

​«Ես 29 տարեկան եմ, և մոտավորապես յոթ տարի հետո ես պետք է ավարտեմ կարիերաս։ 36-37 տարեկանում։ Պիկը կլինի 31 տարեկանում։ 31-ից մինչև 34 տարեկանը, ինչպես նաև դրան հաջորդող երկու-երեք տարին դուրս կգամ իմ հին փորձի շնորհիվ, բայց առայժմ նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպես եմ ապրելու առանց սպորտի»,- ասել է Ծառուկյանը իր YouTube-յան ալիքում։

Նոյեմբերի 22-ին Կատարի Դոհա քաղաքում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարում Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Դեն Հուքերի դեմ։

​Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում, որտեղ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 22 հաղթանակ և երեք պարտություն։

​Հուքերը վերջին մենամարտը անցկացրել է 2024 թվականի օգոստոսին UFC 305 մրցաշարում, հաղթելով Մատեուշ Գամրոտին մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 24 հաղթանակ և 12 պարտություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։