Արման Ծառուկյանը 500,000 դոլարի գրազ է առաջարկել Իլյա Թոփուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 500 հազար դոլարի գրազ է առաջարկել նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիային՝ նրա հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար։ Այս մասին գրում է armsport.am-ը:

«Ես կարող եմ 500 հազար դոլար խաղադրույք կատարել նրա պարտության վրա։ Եթե ես հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա, իսկ եթե հակառակը պատահի, ապա ես այդ գումարը կտամ նրան։ Եթե նա դա ուզում է, ապա ես պատրաստ եմ։ Կարող ենք պարզապես ձեռք սեղմել և կռվել»,- նշել է Ծառուկյանը YouTube-ի Overdogs Podcast ալիքում՝ Մայք Փերիի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Իլյա Թոփուրիան UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Չառլզ Օլիվեյրային և դարձել թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։ Ծառուկյանն էլ ավելի վաղ հաղթել էր Օլիվեյրային, ինչի շնորհիվ իրավունք էր ստացել մասնակցելու տիտղոսային մենամարտի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։