Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հասկացել է, թե ինչու UFC-ում իր հետ չեն ցանկանում մենամարտել:
«Բոլորը վախից փախչում են ինձնից, այդ պատճառով ես շարունակում եմ ճամփորդել եւ կողքից մեծ գումարներ աշխատել»,- Instagram-ում գրել է Արման Ծառուկյանը:
UFC մարտիկը Ֆլորիդայում անցկացված RAF 5 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հաղթելուց հետո մեկնել է
Նյու Յորք եւ ազատ ժամանակը վայելում ընկերական շրջապատում: Ծառուկյանը չի մոռանում նաեւ մարզումների մասին:
«Մարզվում ենք աշխարհի որ ծայրում էլ լինենք»,- սոցցանցերում արված հրապարակմանը կից գրել է UFC մարտիկը:




