Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը»։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
NEWS.am-ի տեղեկություններով, քրեական վարույթն առնչվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Արման Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին։
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։