Երևան քաղաքում՝
Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 8-9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։





