Արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի․ այսօր քննարկվող բանաձևը Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է. Թանդիլյան

Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին, ասել է Մանե Թանդիլյանը։

«Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չի երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։

Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։

Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևով կոչ է արվում Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ հանդիպել գերիներին, պահանջվում է Բաքվում ԵՄ երկրների դեսպաններին ներկա գտնվել կեղծ դատավարությանը և վերահսկել այն։

Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։