Արի տուն, մեզ խայտառակ մի արա

Չորս օր ԱՄՆ-ում գտնվելուց հետո մամլո հաղորդագրություն տարածվեց մի նկարի հետ, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ, քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններ։ Այդ հաղորդագրությունից ու նկարի հրապարակումից հետո տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ դա ոտքի վրա արված լուսանկար է, ոման քէլ կատակեցին, թե ԱՄՆ փոխնախագահին բախտ է վիճակվել նկարվելու նիկոլի հետ, կամ մի գուցե նիկոլի մոմե արձանի հետ, չգիտեմ․․
քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նկատել է, որ ըստ ամենայնի Դոնալդ Տրամպը շատ վատ է վարվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Համենայն դեպս, դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման լուսանկարից, Վենսին հատկացված են աշխատանքային այնպիսի սուղ պայմաններ, որ չկա հյուրերի հետ լուսանկարվելու որեւէ այլ պատշաճ ֆոն, քան աշխատանքային սեղանը:
Վենս էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ, չտեղեկացնելով, որ իր գրասենյակում չկա Հայաստանի հանրապետության դրոշ: Նա պետք է խնդրեր ՀՀ պատվիրակությանը, որ հանդիպման գնալիս իրենց հետ տանեն նաեւ ՀՀ դրոշ, որպեսզի աշխատանքային սեղանի ֆոնին լուսանկարում բացի ԱՄՆ պետական դրոշից եւ թերեւս փոխնախագահի այսպես ասած խորհրդանշական դրոշից, լիներ նաեւ ՀՀ դրոշը:
Նմանատիպ տարբեր գրառումներից հետո Փաշինյանը վերջապես որոշեց ինքը գրառում անել՝ գրելով․
Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք։
այս գրառումից հետո նոր մեկնաբանություններ հայտնվեցին հավանաբար այն բանի համար, որ Փաշինյանի կողմնակիցները այն որակեցին կարևոր ուլուրջ հանդիպում, մինչդեռ Փաշինյանն ասել է, որ դա ճանաչողական այց էր։