«Արհավիրք կլինի, եթե մարդն ելնի Աստծո օծայլի դեմ»․ Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Այս նկարը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծումն է։ Խնդրում եմ, նայեք այս նկարին ու հիշեք այս օծումը։ Ինքը Աստծո օծյալ կաթողիկոսն է։ Աստծո օծյալին դեմ չի կարելի գնալ։ Աստծո օծյալի վրա չի կարելի ձեռք բարձրացնել։ Անկախ նրանից սիրում էք նրան, չէք սիրում, գոհ էք, դժգոհ էք՝ Աստծո օծյալի և՛ տերը, և՛ պաշտպանը, և՛ դատավորը, և՛ վրեժխնդիրը հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ահա ձեզ շատ համոզիչ Աստվածաշնչյան օրինակ։
Սավուղը Իսրայելի օծյալ թագավորն էր, բայց Աստված մերժել էր Սավուղին ու մարգարեի միջոցով թագավոր էր օծել Դավթին։ Սավուղը նախանձում էր Դավթին ու հալածում նրան։ Դավիթը փախստական էր իր կյանքը փրկելու համար։ Այդ ժամանակ Սավուղը մոտ 305 քահանաների սպանել տվեց, որովհետև կասկածում էր որ նրանք Դավթի կողմից էին։ Զինվորներն ասեցին մենք չենք սպանի Աստծո քահանաներին։ Բայց մի հատ դիվահար կար՝ Դովեկ Ասորի անունով։ Սավուղը նրան ասեց “դու սպանի,” ու Դովեկ դիվահարը սպանեց։ Սավուղի հրամանով 305 քահան սրի մատնվեցին, Աստված իր իսկ օծյալին մերժել էր, ու մտածում ես, որ սրանից այն կողմ էլ բան պետք չի, որ Սավուղը պիտի պատժվի։ Դավիթը կարծես թէ մի մեծ ու ճիշտ-թվացող պատճառ ուներ չէ՞ Սավուղի դեմ ելնելու։ Բայց հիմա տեսեք ինչպես վարվեց Դավիթը։
Ուրեմն այդ ժամանակ մի անգամ այնպես պատահեց, որ Դավիթը գիշերով հաջողեցրեց մտնել Սավուղի վրանը, երբ Սավուղն ու իր թիկնապահները քնած էին։ Դավթի հետի մարդիկ իրեն ասացին «Ահա սա այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է. «Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ»։ Նրա հետ վարվի՛ր այնպես, ինչպես հաճելի է քո աչքին»։ Դավիթն իր մարդկանց ասաց. «Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՕԾՅԱԼ ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՄ ՁԵՌՔԸ ՉԵՄ ԲԱՐՁՐԱՆԻ ՆՐԱ ՎՐԱ, ՈՐՈՎՀԵՏև ՆԱ ՏԻՐՈՋ ՕԾՅԱԼՆ Է»։ Ա Թագ․ 24․5-23։
Դրանից հետո հաջորդ օրը Դավիթը հեռվից կանչեց Սավուղ թագավորին, ու երբ վերջինս շուռ եկավ, Դավիթը երեսնիվայր գետին ընավ ու երկրպագեց։ Հետո Սավուղին ասեց՝ Թող Տերը դատ անի իմ ու քո միջև, և իմ վերժը քեզնից առնի, ԲԱՅՑ ԻՄ ՁԵՌՔԸ ՔՈ ՎՐԱ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ։ Ա Թագ․ 24․13։
Դրանից հետո, երբ վիրավոր Սավուղին մի մարդ սպանեց և ուրախ եկավ Դավթի մոտ պատմեց՝ մտածելով թէ Դավիթը կուրախանա, Դավիթը նրան ասեց՝ Ինչպե՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծյալին (Բ Թագ․ 1․14)։ Ու այդ մարդուն սպանել տվեց։ Հետո Սավուղի մահվան համար ծոմ պահեց, ողբ գրեց, և օրհնեց նրանց, ովքեր բարիացկամ էին եղել «Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ։ Բ Թագ․ 2․5։
Հիմա տեսնում է՞ք Աստուծո երկյուղն ունեցող մարդիկ ինչպես էին վարվում Տիրոջից օծյալի նկատմամբ։
Ամեն Հայոց Կաթողիկը Տիրոջից օծյալ է մեր Հայոց Ազգի վրա։ Դա անչափ պատասխանատու խորհուրդ է, ու Աստծո օծյալի տերն էլ, դատավորն էլ Աստված է։ Նրա տիտղոսն էլ սկսվում է «Նորին Սուրբ Օծություն» բառերով։
Սիրելի բարեկամներ։ Անցյալ 30 տարիներին մենք շատ սխալներ ու մեղքեր գործեցինք և Աստծո և իրար նկատմամբ։ Դրանց համար ամեն մեկիս զղջալն է պետք։ Բայց ահռելի արհավիրք կլինի, եթե մարդը ելնի Աստծո օծայլի դեմ։ Չի կարելի նման բան անել։
Դուք մի կարծեք, որ այն նախկին ու ներկա հոգևորականները, ովքեր ելել են Ամենայն Հայող Կաթողիկոսի դեմ՝ սուրբ են ու քարոզում են Քրիստոսի Ավետարանը։ Նրանց բերանին էլ ապաշխարության կոչ չկա։ Ոմանց բերանին միայն հայհոյանք է։ Չի երևում, որ նրանք քարոզեն Քրիստոսին։
Անցյալ օրը մի քանի մարդիկ հարցրեցին թէ ինչպիսի՞ն պիտի լինի մեր վերաբերմունքը Մայր Աթոռի նկատմամբ։
Իմ վերաբերմունք այս է։ Դարձ դեպի Քրիստոս Աստված։ Զղջում ու ապաշխարություն։ Աստծո նկատմամբ երկյուղ։ Ամեն օր աղոթք։ Ամեն Կիրակի Պատարագ։ Եվ հետևյալ խնդրանքն առ Աստված․
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Եթե այս տողերը ձեզ մտածելու տեղիք տվեցին, և դուք էլ ունեք Աստծո երկյուղն ու Դավթի պես պատկառանք Տիրոջ օծյալի նկատմամբ, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան թէ ինչպես է Աստվածաշունչը սովորեցնում վերաբերվել Տիրոջից օծյալ մարդկանց նկատմամբ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։