«Արգիշտի Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար»․ Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է․ «Նա լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Մեխակյանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ միակն է, ով կառավարման գործընթացում մասնակցել է մի քանի համայնքներում և քաջատեղյակ է խնդիրներին։
Նշենք, որ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ և Խոյ համայնքները, ընտրություններում ՔՊ ընտրացուցակը կգլխավորի հենց Արգիշտի Մեխակյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։