Արգելված միջոցներ ու խոշտանգումներ են օգտագործվում. Փաշինյանը՝ գերիների մասին

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է Բաքվում հայ գերիների շինծու դատավարության հարցը, նշելով, որ ԼՂ նախկին ղեկավարները պայքարել են միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի համար։

«Մենք արդեն հստակ գնահատական ենք տվել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում, օգտագործվում են արգելված միջոցներ և իրականացվում խոշտանգումներ, Հայաստանի կառավարությունը ի դեմս ԱԳՆ-ի հանդես է եկել հստակ գնահատականով և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամ»,- նշել է վարչապետը։

Վարչապետը հավելեց նաև, որ նման իրավիճակներում հարց է առաջանում, թե ինչ է անում մեր դիվանագիտությունը․ «ՈՒզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է չվնասելու սկզբունքով։ Մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։