Արևմուտքը փորձում է անվտանգային մարտահրավերներ ստեղծել Ռուսաստանի համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Անդրկովկասն ու Միջին Ասիան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնականասիական ուղղություններով», — ասել է նա՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում։




