Արևմուտքը բոլոր միջոցներով փորձում է սահմանափակել ՌԴ մասնակցությունը ՀՀ–Ադրբեջան կարգավորման գործընթացին․ ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները ամեն ինչ անում են՝ Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, հաղորդում է TASS-ը։

«Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Սստիպում է կողմերին շտապ խաղաղության համաձայնագիր կնքել», — ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ Մաշուկի գիտելիքների կենտրոնում։

Մասյուկը նշել է, որ ինքնահռչակ միջնորդների նման «միակողմանի և մակերեսային մոտեցումը չի օգնում հարցին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։