Search
Close this search box.

Արևմուտքից նոր ցիկլոն ներթափանցում է. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։