Բազմիցս ասել եմ՝ ընտրություններն օրացուցային քաղաքական միջոցառումներ են, որոնք վաղ թե ուշ տեղի են ունենալու և դրան պատրաստվելուն զուգահեռ ինձ համար տարակուսելի է՝ քաղաքական օրակարգում այս պահին չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Առաքելական եկեղեցու պաշտպանությունը իշխանական հարձակումներից, քաղբանտարկյալների ազատության հարցը, ՀՀ-ի շուրջ հյուսվող գեոպոլիտիկ սարդոստայնի վտանգները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանն անդրադարձավ նաև օրերս Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և նշեց. «Քոչարյանն ասում էր, որ կողմ է քաղաքական հրադադարին, որի իմաստն այն է, որ պետք է դադարեն իրար հարվածել և կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Ընդունեցի այդ գնահատականը։ Սակայն տառացիորեն երեկ երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչը 40 րոպեի ընթացքում հանիրավի կպնում է Հանրապետականին։
Խոսելով այսօր Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգումից՝ Աշոտյանը շեշտեց՝ ուղղակի զարհուրելի է.«Արևմտյան կառույցները կորցրել են բարոյական իրավունքը այլևս մեզ որևէ հարցում դասեր տալու»։




