««Իրական Հայաստանը» գծում է սահմանը Հայաստանի Հանրապետության, և այդ միջազգայնորեն ճանաչված սահմանն անձեռնմխելի է, և այդ սահմանի նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է։
Բայց մյուս կողմից էլ պետք է հստակ ասել՝ Արևմտյան Հայաստան ասելով՝ մենք հասկանում ենք Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Թալինի տարածաշրջան, Բաղրամյանի, Մարալիկի տարածաշրջան, և մենք Արևելյան Հայաստան ասելով՝ հասկանում ենք Իջևանը, Բերդը, Հյուսիս-արևելյան՝ Վարդենիսը․ Խորհրդային Հայաստանի ադմինիստրատիվ սահմանները, որ Ալմաթիի հռչակագրից հետո դարձել է միջպետական սահմանը, և այդ միջպետական սահմանն այսօր դելիմիտացիայի արդյունքում, ըստ էության, արձանագրվել է ինչպես Կիրանցում, այնպես էլ պետք է շարունակի արձանագրվել»,- ընտանեկան փոդքասթի 2-րդ թողարկման ընթացում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։