Search
Close this search box.

Արդյո՞ք Ռուսաստանի կողմից հնչել են սպառնալիքներ. Փաշինյանը պատմում է՝ ինչ է խոսել Պուտինի հետ

ՀՀ-ՌԴ հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հարաբերություններն ու մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Մենք դիրքորոշումներ ենք հայտնում, այն որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություն ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված, դա ակնհայտ է:

«Այն որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ-ի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված դա փաստ է, այն որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը դա էլ է փաստ, այն որ մենք շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները դա էլ է փաստ»,-ասել է Փաշինյանը: