Ինչպես հայտնել էինք, երեկ Վաշինգթոնում կայացել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Լրագրողի հարցին՝ արդյոք քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Ըստ էության, մենք քննարկել ենք և՛ երկկողմ, և՛ TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները։ Քննարկել ենք նաև էն հնարավոր խոչընդոտները, որոնք էս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդենցներին։ Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն էդ հարցերից մեկն ա»: Այս թեմայով այլ մանրամասներ Միրզոյանը չի հայտնել:




