«Արդյո՞ք Փաշինյանը Սամվել Կարապետյանին դիտարկում է որպես մրցակից». հարց՝ Արամ Վարդևանյանին

«Արդյո՞ք Փաշինյանը Սամվել Կարապետյանին տեսնում է որպես հնարավոր մրցակից՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար»,- ասուլիսի ժամանակ դիմելով փաստաբան Արամ Վարդևանյանին՝ հարցրեց լրագրողը: Վարդևանյանը նշեց. «Քաղաքական մրցակից դիտարկում է, թե ոչ, կարծում եմ, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանն ասել էր՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ու դրան հաջորդեցին անթիվ գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքով, այդ տեսանկյունից, երևի թե, այլ բացատրություն, քան քաղաքական մրցակից դիտարկելը, չկա: Բայց հարցն ուրիշ բանում է. Սամվել Կարապետյանն այդ պահին իսկապես խոսում էր այն դիրքերից, որտեղից ինքը հանդես է եկել միշտ՝ որպես եկեղեցու պաշտպան»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։