«Արդեն ութերորդ տարին է՝ Նոր տարին այլևս չի բերում տոնական տրամադրություն»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ հասարակությունից գողացված տոների շարքում արդեն ութերորդ տարին է, ինչ Նոր տարին այլևս չի բերում տոնական տրամադրություն։ Շատ ընտանիքներ այդ օրը պարզապես չեն տոնում, չեն էլ շնորհավորում միմյանց։ Հազարավոր մարդիկ այդ գիշերը անցկացնում են Եռաբլուրում, եկեղեցիներում՝ լռության ու հիշողության մեջ։ Իսկ թե ինչու՝ հարցնել պետք չէ. պատասխանն ամեն մեկին հայտնի է։
Նոր տարվան նախորդող օրերին, ինչպես միշտ, սկսվում է հետահայաց գնահատականը՝ ինչպիսին էր անցնող տարին պետության ու հասարակության համար․ անվտանգության, արտաքին քաղաքականության, ներքաղաքական լարվածության տեսանկյունից։ Եվ այդ գնահատականը, ցավոք, տարեցտարի նույն եզրահանգման է բերում։
Այս իշխանությունների օրոք արդեն ութերորդ տարին անընդմեջ չկա մի ոլորտ, որտեղ կարելի է արձանագրել իրական հաջողություններ։ Ավելին՝ հասարակությունը գտնվում է մշտական թունավորման և պառակտման գործընթացում՝ ենթարկվելով անվերջ, նպատակային «դոզավորման»»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։