Գևորգ Պապոյան, բա որ ասում եմ՝ սուտ ես խոսում: Արդեն չեն կարողանում պահել իրենց ստերը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նույն թեմայի մասին հնչող հակասական պնդումներին:
«Մեթոդաբանության իմաստով, այո՛, վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ»,-այս մասին օրերս ասուլիսի ժամանակ ասել էր ՀԾԿՀ նախագահը՝ խոսելով ՀԷՑ-ի վարկի տոկոսների՝ սակագնին ազդեցության մասին։
Ալեքսանյանը տեսանյութում հիշեցրել է Գևորգ Պապոյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը:
«Եթե ՀԷՑ-ը գնում է, վարկ է վերցնում բանկից, այդ բանկի տոկոսների ծախսը մտած է սակագնի մեջ»,-նշել էր նա։




