Արդեն 10 ժամ շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում. Նրանց չի տրվել սնունդ ու կեցություն

Արդեն 10 ժամ  շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում (լեհական ավիաուղիներ LOT)՝ տարեց մարդիկ, մանկահասակ երեխաներ, որոնց չի տրամադրվել որևէ սնունդ և կեցություն և չկա ոչ մի առաջարկ, թե ինչպես պետք է լուծվի ստեղծված իրավիճակը: Այս մասին ահազանգում է ուղևորներից Անահիտ Դանիելյանը։

«Չեղարկման պատճառը մինչև այժմ հայտնի չէ: Բոլոր քաղաքացիները ժամանել են ԱՄՆ-ից և Կանադայից: Շուրջ 40 քաղաքացի մնացել է տրանզիտ տարածքում շենգեն վիզա չունենալու պատճառով: ԱԳՆ-ի  հետ կապվելու շանսերը ապարդյուն են անցել, խնդրում ենք տարածել սույն լուրը և մեզ օգնել շուտափույթ կերպով վերադառնալ հայրենիք»,– նշել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։