Հայաստանն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ խաղաղությունը հաստատվել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով։ Օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը։ Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջանը սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։
Անկախությունից ի վեր մենք որեւէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը։
Պետք է այնպես անել, որ այս 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի, 4 տարի, 5 տարի, 50 տարի, 100 տարի, 200 տարի և այսպես շարունակ ու վերաբերվի ՀՀ բոլոր սահմաններին»,–ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեք, որ ՔՊ–ի նախորդ 6–րդ համաժողովին հաջորդած շրջանում ինքը հայտարարում էր, որ եթե մեզ հաջողվի 2-3 տարի ապահովել մեր պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես մեր պետության լինելությունըկապահովեն. «Այդ հայտարարությունից երեք տարի անց ահա, ձեր առաջ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, ՀՀ–ում իշխող կուսակցության ղեկավար մի իրավիճակում, երբ Հայաստանում 1 տարի 7 ամիս որեւէ զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։
Մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա 100–մյակների կյանքի հիմնական ու առանցքային հատկանիշները»,–ասաց նա։