Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում չտրվել խարդախ սխեմաներին

«Երեկվանից բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին, ամեն ինչ անհետացել է»:

ՖԲ սոցցանցում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Օրեր առաջ գրել էի, որ առկա են ֆինանսական բուրգեր, որոնցից որոշները գայթակղում են մարդկանց` առաջարկելով ահռելի շահութաբերություն` սնելով հիմնականում կրիպտոակտիվների շուրջ եղած միստիկ եկամտաբերության մասին միֆերով: Իրականում շահույթ չկար ու չէր կարող լինել, այն մարդիկ, ում ինչ որ գումար տվել էին, արել էին իր իսկ կողմից ներգրաված այլ մարդկանց հաշվին: Մեկի փողը մյուսին տալով ու ասելով էլի մարդ բեր… հիմա ամեն ինչ փլուզվեց, բայց մարդկանցից էլի փող քաշելու սխեման այլակերպվել է:

Հիմա ասում են` փող տվեք մի քիչ` վերականգնենք, փաստաբան վարձեք` վերականգնենք ու նման բաներ: Սիրելի հայրենակիցներ, արդեն իսկ տուժած մարդիկ, մի՜ հավատացեք ու մի՜ տրվեք սադրանքների:

Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որն արդեն օրեր առաջ զգուշացրել էր այս մասին: Եթե շանս լինի բացահայտեն գուցե գումարների վերադարձի շանս լինի, բայց դա գրեթե անհնար է:

Նման բուրգեր կան ու լինելու են: Մի՜ վստահեք ձեր դժվար աշխատած գումարները անծանոթ խարդախներին:

Հ.Գ. Եթե չեք կարողանում կանխիկացնել, դիմե՜ք ոստիկանություն, որպիսի կարողանան վարույթ նախաձեռնել ու այս պահին գոնե արգելափակել»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։