Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ էլ մյուս տեղերի համար, դրա կարիքը չկա»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ հիմա կա խաղաղություն, ընդամենը պետք է պահպանել այն։
Նա հայտարարեց, թե այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։




