Search
Close this search box.

Արցունքով լի աչքեր, ցավ՝ կոկորդումս ու մեծ երջանկություն․ սիրուն ժպիտով զինվորի մոր գրառումը

Օրեր առաջ սիրուն Ժպիտով այս տղային՝ Սերյոժային, ընտանիքը ճանապարհեց Հայոց բանակ, ապա տեղի ունեցավ Սերյոժայի զինվորական երդման հանդիսավոր արարողությունը։

Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ժպտացող զնվորի մայրը՝ Սոնան, ապա շարունակել։

Հրամանատարները շնորհավորեցին նորակոչիկներին, մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն։

Տիրող մթնոլորտը շատ ջերմ էր եւ պարտավորեցնող…. Ինչ ինձ է վերաբերվում, անբացատրելի մի զգացողություն , որ երբեւէ չեմ ունեցել՝ հպարտության աննկարագրելի զգացում , արցունքով լի աչքեր, ցավ՝ կոկորդում ու շաատ մեծ երջանկություն, որ արժանի եղա հենց այս օրվան, անկախ ամեն ինչից, դժվարություններից , վախից, անքուն գիշերներից ու անվերջ սպասումից , ամեն վայրկյան որդուս հետ մտովի լինելուց, զանգին սպասելով, նրանով ապրելով, արժանի եղա տեսնել ու լսել հպարտ քայլվածքով մոտեցող ու երդում տվող տղայիս, ծառայել իր երկրին , իր հայրենիքին…..Մնալ հավատարիմ իր պատմությանը, խոստմանը եւ ամենակարեւորն՝ ինքն իրեն…..

Եւ սա ինքն է , իմ Զինվորը…. Միայն Զինվորի մայր դառնալուց հետո ես լիովին հասկացա դրա գինը…. Շաատ թանկ …. Չէէ, անգին …..Շաատ ավելի վեհ ու անհաս ….

Մի այլ զգացողություն , մի ուրիշ աշխարհ….. Իմ որդու եւ մնացած բոլոր զինվորականների նվիրման շնորհիվ մենք այսօր հանգիստ քնում ենք եւ ապրում …. Խաղաղ գիշեր ու բարի լուսաբաց բոլորիդ։
Ինչպես միշտ տղայիս կողքին էին ամենաները ՝ ընտանիքն ու ամենահարազատ ու մտերիմ ընկերները, ֆանտաստիկ էրեխեք, չլսված ընկերություն …. Շնորհակալ եմ Սիրյոժիս ճամփին նայող աչքերում ուրախություն պարգեւլու համար․ Սիրում եմ ձեզ․․