«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել»․ Սեյրան Օհանյան

«Անընդունելի և անբարոյական է ասել, թե Արցախում չեն կռվել, հատկապես, երբ դա արվում է քննադատաբար»,- Եռաբլուրում «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին։

«ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի էջը փակել, սակայն մեզ համար Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Նախ՝ Արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով հակամարտությունն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև»,- ասում է Օհանյանը՝ հավելելով, որ Արցախի ինստիտուտները պետք է շարունակեն գործել, սուբյեկտայնությունը պետք է պահպանվի Արցախի ապագայի համար պայմաններ ստեղծելու նպատակով և բանակցությունները պետք է շարունակվեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։