Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում խնդրել է նրան 3 ուղերձ փոխանցել հայ ժողովրդին։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է Ռուբեն Վարդանյանի սոցիալական պաշտոնական էջերում։
Ռուբեն Վարդանյանը խնդրել է փոխանցել.
1. Արցախը եղել է, կա և կլինի։
2. Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո, բարության և լույսի մի մաս։
3. Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։




